Թբիլիսիում անչափահասի վրա հարձակված Ադրբեջանի քաղաքացին հոգեկան շեղումներ ունի. Խալիլով

«Ադրբեջանի քաղաքացին, որը վերելակում հարձակվել է 13-ամյա անչափահասի վրա, հնարավոր է հոգեկան շեղումներ ունի»,-այս մասին «Կվիրա» մամուլի ակումբում հայտարարել է Վրաստանի ադրբեջանական համայնքի ներկայացուցիչ, «Քաղաքացիական ինտեգրման հիմնադրամ»-ի ղեկավար Զաուր Խալիլովը:

«Որքանով տեղյակ եմ, այդ մարդն իսկապես լուրջ հոգեկան խնդիրներ ունի, սակայն չեմ կարող հստակ ասել, թե ով է նա»,-ասել է Խալիլովը:

Հիշեցնենք՝ դեպքը տեղի է ունեցել նախօրեին։ Ադրբեջանի 22-ամյա քաղաքացին Սաբուրթալո թաղամասի վերելակում հարձակվել է 8-րդ դասարանի աշակերտի վրա։ Հարեւանները ոստիկանություն են կանչել: Ոստիկանությունը նշում է, որ հարձակվողը փորձ է արել անչափահասին խեղդել՝ վնասելով նաև նրա աչքերը:

ՆԳՆ-ն տեղեկացնում է, որ հետաքննություն է ընթանում Վրաստանի ՔՕ-ի 126-րդ հոդվածի 2-րդ մասի «դ» կետով, ինչը նշանակում է գիտակցաբար անչափահասի նկատմամբ բռնություն կիրառել։

Թողնել պատասխան