Վրացի ռեգբիստները Եվրոպայի առաջնության ուղեգիր են նվաճել

Ռեգբիի Եվրոպայի առաջնության կիսաեզրափակչում Վրաստանի ռեգբիի հավաքականը 31:07 հաշվով հաղթել է Ռումինիային և նվաճել ռեգբիի Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգիր: Հանդիպումն անցկացվել է Թբիլիսիի «Ավճալա» մարզադաշտում։

Առաջին խաղակեսում վրացի ռեգբիստները երկու փորձ են կատարել՝ առաջին խաղակեսը հաղթելով 7:0 հաշվով, երկրորդ խաղակեսի սկզբում տեխնիկական փորձով են առաջ անցել։

Ի վերջո, Վրաստանի հավաքականը հաղթեց 31:07 հաշվով և եզրափակչի ուղեգրի հետ մեկտեղ տասնվեցերորդ անգամ ստացավ «Անտիմոզ Իվերիելի» գավաթը։

Մարտի 19-ին Բադախոզում (Իսպանիա) կայանալիք ռեգբիի Եվրոպայի եզրափակչում վրացական թիմը կհանդիպի Պորտուգալիայի հետ։