Վրաստանում մսի արտադրությունն աճել է

Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) հրապարակած տվյալների համաձայն, անցած տարի Վրաստանում մսի արտադրությունն աճել է:

Geostat-ի փոխանցմամբ՝ 2022 թվականի վերջին Վրաստանում արտադրվել է 74,7 հազար տոննա միս, մինչդեռ 2021 թվականի վերջին այդ ցուցանիշը կազմել է 72,6 հազար տոննա։

Հարկ է նշել, որ 2022 թվականին Վրաստան է ներմուծվել ընդհանուր առմամբ 162 մլն 074 հազար 640 դոլարի միս, ինչը ռեկորդային ցուցանիշ է։ Տարեկան 40 մլն դոլարով կամ 32,8 տոկոսով ավելացել է մսի և սննդային մսային ենթամթերքի ներմուծումը։ Մասնավորապես, 2021 թվականին ներմուծումը կազմել է 122 մլն 074 հազար 630 դոլար։

Ինչ վերաբերում է ներկրող երկրներին, ապա անցյալ տարի ամենաշատ միսը և մսային ենթամթերքները՝ 57 մլն 540 հազար 920 դոլար արժողությամբ ներկրվել է Բրազիլիայից, որին հաջորդում է Թուրքիան՝ 19 մլն 920 հազար 330 դոլար, 3-րդ տեղում Չինաստանն է՝ ներմուծումը կազմել է 13 մլն 296 հազար 230 դոլար, իսկ 4-րդ և 5-րդ հորիզոնականները զբաղեցնում են Ուկրաինան և Նիդեռլանդները, որտեղից մսի ներմուծումը կազմել է համապատասխանաբար 11 մլն 278 հազար 060 և 1 մլն 009 հազար 900 դոլար։