Մարտ ամսվա ընթացքում Վրաստանն ունեցել է կես միլիոնից ավելի այցելու

2018-ի մարտ ամսվա ընթացքում Վրաստանում 578 հազար 514 այցելու է եղել։ Այս ցուցանիշը 67 հազար 472-ով ավելի է անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Այս մասին հայտնել է Վրաստանի զբոսաշրջության ազգային վարչության ղեկավար Գիորգի Չոգովաձեն՝ ներկայացնելով մարտ ամսվա վիճակագրությունը:

Մարտ ամսվա ընթացքում ամենաշատ այցելուները շարունակում են մնալ հարևան երկրներից՝ Ադրբեջանից (133 448), Հայաստանից (109 371), Թուրքիայից (100 721), Ռուսաստանից (91 529) և Իրանից (58 828):

Գիորգի Չոգովաձեն նշում է, որ ԵՄ անդամ երկրներից այցելուների թիվը ևս շարունակում է աճել: Անցած տարվա համեմատ այս տարի մարտ ամսվա ընթացքում այցելուների թվով առաջին հնգյակում են Միացյալ Թագավորությունը (75%), Գերմանիան (47%), Լատվիան (45%) Լիտվան (35%) և Ֆրանսիան (25%):

Տեղեկացնենք՝ 2018 թվականի առաջին եռամսյակի (հունվար-մարտ) տվյալները 15.5%-ով ավելի են նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշի համեմատ:

Նյութի աղբյուր՝ imedinews.ge

Թողնել պատասխան