Սաակաշվիլին խոստանում է վերադառնալ Վրաստան

Վրաստանի երրորդ նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին, ում դեմ Վրաստանում մի շարք քրեական գործեր են հարուցված, խոստացել է վերադառնալ։

Նիդերլանդներում գտնվող Սաակաշվիլին ասել է, որ իր դեմ հարուցված գործերը նրա համար են, որ ինքը չմտածի վերադառնալու մասին։ «Միևնույն է գալու եմ»,-խոստացել է Սաակաշվիլին։

Վերջինիս խոսքով, Վրաստանում տիրող վիճակը կարելի է փոխել տնտեսության զարգացմամբ ու մարդկանց կյանքի մակարդակի բարելավմամբ։

«Տնտեսական աճը մեզ հնարավորություն կտա կանխել արտագաղթը: Վրաստանում գլխավոր խնդիրն այն է, որ երկրում այսօր փոփոխություն չկա: Սա իրական վտանգ է: Իմ դեմ գործեր են հարուցում, որ չմեկնեմ Վրաստան, սակայն գալու եմ՝ իմ թիմի հետ իրականացնելու այդ ծրագրերը: Վրաց ժողովրդին ես չեմ թողնելու այս դժվար պահին: Վրաստանը պետք է ազատվի»,-հայտարարել է Սաակաշվիլին:

Թողնել պատասխան