Գերմանիան Վրաստանին 250 մլն եվրո է տրամադրում

Գերմանիան ենթակառուցվածքների, էներգետիկ, կրթական և մի շարք այլ ոլորտներում բարեփոխումներ անցկացնելու նպատակով Վրաստանին ավելի քան 250 մլն եվրո կհատկացնի:

Երկու երկրների միջև համապատասխան համաձայնագիրը ստորագրել են Վրաստանի Ֆինանսների նախարար Մամուկա Բախտաձեն և Վրաստանում Գերմանիայի դեսպան Հաիկե Ֆաիչը:

Հատկացված գումարից 230 մլնը Վրաստանին է փոխանցվել վարկի տեսքով, 22.7 մլնը՝ դրամաշնորհի:

Թողնել պատասխան