Կիլաձեի հրաժարականի համար հիմք չկա․ Փոփխաձե

Խորհրդարանական մեծամասնության անդամ Գեդևան Փոփխաձեն մայիսի 17-ին՝  հոմոֆոբիայի դեմ պայքարի միջազգային օրը նախատեսված ակցիաների անցկացման մասին ասել է՝ «ով ինչպես ուզում է, թող այնպես էլ նշի»:

«Ոչ ոք այդ հարցում անհաշտության համար մեզ չի կարող մեղադրել»,-imedinews-ի փոխանցմամբ, հայտարարել է մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի փոխնախագահ Փոփխաձեն՝ անդրադառնալով խորհրդարանի շենքի մոտ անցկացված ակցիաներից մեկին, որտեղ ցուցարարները պահանջել են նույն հանձնաժողովի ղեկավար Սոփո Կիլաձեի հրաժարականը։

Փոփխաձեի կարծիքով, Կիլաձեի հրաժարականի համար հիմք չկա:

Տեղեկացնենք, որ «Հավասարության շարժման» անդամները, որոնց գլխավորությամբ կազմակերպվել է Կիլաձեի հրաժարականի պահանջով բողոքի ակցիան, մասնակցել են մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նիստին:

Թողնել պատասխան