Տեսանյութ. Ոստիկանները ինքնամեկուսացման կարգը խախտած 3 անձի տեղափոխել են կարանտինի գոտի

Ինքնամեկուսացման ռեժիմի խախտման դեպքեր են բացահայտվել՝ Բաթումիում, Քութայիսիում, Մառնեուլիում:

Այս մասին ասված է ՆԳՆ-ի պաշտոնական հայտարարությունում: 

Հիշեցնենք՝ Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը 25 է, կառավարության որոշմամբ՝ պարտավոր են 2 շաբաթ տևողությամբ մեկուսացման մեջ գտնվել Covid-2019-ի ռիսկ պարունակող երկրներ այցելած քաղաքացիները: Խոսքը Չինաստանի, Հրավային Կորեայի, Իրանի, Իտալիայի, Ֆրանսիայի, Իսպանիայի, Գերմանիայի, Ավստրիայի մասին է:

Նշված կարգը խախտած երեք քաղաքացու ՆԳՆ-ի աշխատակիցները տեղափոխել են կարանտինի գոտի: Այժմ նրանք մեկուսացումը կանցնեն բժիշկների և տեղում ծառայություն տանող ՆԳՆ-ի աշխատակիցների հսկողության ներքո:

ՆԳՆ-ն հայտնել է, որ իրենք ուշադրությամբ հետևում են մեկուսացված քաղաքացիներին ու խախտումների դեպքում քաղաքացին հատուկ կարանտինի տարածք կտեղափոխվի:  Նախարարությունը պահանջում է ենթարկվել սահմանված կարգին:

Նշվում է, որ կարանտինային ռեժիմը խախտող քաղաքացիները կարող են նաև քրեական պատասխանատվության ենթարկվել՝ Վրաստանի ՔՕ-ի 248 հոդվածի հատկանիշներով՝ սանիտարահամաճարակային կանոնների խախտումը: Հոդվածը նախատեսում է մինչև 2 տարվա ազատազրկում, եթե քաղաքացու մեղքով մասսայական վարակում գրանցվի: Մահվան ելքով վարակների դեպքում՝ պատիժն ավելի խիստ է՝ 7 տարի:

Տեսանյութը՝ ՆԳՆ-ի