Պուտինն ու Բիբիլովը հանդիպել են

Վրաստանի կողմից չվերահսկվող Հարավային Օսիայի նախագահ Անատոլի Բիբիլովը Մոսկվայում հանդիպել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

«Մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի հանրապետությունում ապահովենք սոցիալ-տնտեսական զարգացումն ու անվտանգությունը: Անկասկած, աշխատանքները նույն ձևով ու որակով կշարունակվեն»,- հայտարարել է Վլադիմիր Պուտինը:

Ռուսաստանի նախագահի խոսքով, «հետևելու են Հարավային Օսիայում ամռանը սպասվող խորհրդարանական ընտրություններին ու Ռուսաստանի իշխանությունները դիտորդներ է ուղարկելու»:

«Վստահ եմ` ամեն ինչ կանեք ընտրությունները օրենքին համապատասխան կազմակերպելու համար»,- հայտարարել է Պուտինը Բիբիլովին:

Բիբիլովն ու Պուտինը արդեն 4-րդ անգամ են հանդիպում: Վերջին անգամ հանդիպել էին 2018 թվականի օգոստոսի 24-ին: