ՊՆ առաջին տեղակալն ընդունել է Վրաստանում ՀՀ նորանշանակ ռազմական կցորդին․ լուսանկարներ

Վրաստանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Լելա Չիկովանին ընդունել է Վրաստանում Հայաստանի նորանշանակ ռազմական կցորդ Տիգրան Հովհաննիսյանին։

Նախարարի տեղակալը՝ շնորհավորելով ռազմական կցորդին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ, նրան մաղթել է հաջողություններ։

Հանդիպմանը կողմերը քննարկել են ռազմական ոլորտում Հայաստանի և Վրաստանի միջև առկա համագործակցության հեռանկարները։

Լելա Չիկովանին իր հերթին ներկայացրել է Վրաստանի պաշտպանական գերատեսչությունում շարունակվող բարեփոխումները։

37263375_2066764160022982_5355317192927739904_n 37289191_2066764243356307_6186217094950944768_n 37350788_2066764146689650_6611887214848638976_n

Թողնել պատասխան