ԿԳ նախարարությունը ուսումնական գործընթացը կիրականացնի հատուկ ուղեցույցով

Վրաստանի Առողջապահության նախարար Էկատերինե Տիկարաձեի հայտարարությամբ՝ բոլոր դպրոցները պատրաստվում են, որ ուսումնական գործընթացը անթերի և անվտանգ սկսվի:

Նախարարի խոսքով՝ ուսումնական տարվա սկսման հետ կապված դպրոցների և ԿԳ նախարարության միջև ինտենսիվ աշխատանքային գործընթաց է ընթանում:

«Ուսման հետ կապված կարող եմ ասել, որ ինտենսիվ աշխատանքային գործընթաց է ընթացել ԿԳ նախարարության հետ: Նրանք ունեն մանրամասն ուղեցույց, թե ինպես է լինելու ուսման ձևաչափը սեպտեմբերի 15-ից, և բոլոր դպրոցները Կրթության նախարարության հետ միասին պատրաստվում են, որ մեր եխեխաների համար ուսումնական գործընթացը անթերի և անվտանգ սկսվի»,- հայտարարել է Տիկարաձեն:

Հիշեցնենք՝ Վրաստանում առկա համաճարակաբանական իրավիճակից ելնելով, ԿԳ նախարարությունը որոշում է կայացրել ուսումնական գործընթացը նախկին ձևաչափով սկսել սեպտեմբերի 15-ին: