Կալաձեն՝ Մելիայի հնարավոր պաշտոնանկության մասին

Թբիլիսիի քաղաքապետ, իշխող «Վրացական երազանքի» ներկայացուցիչ Կախա Կալաձեն արձագանքել է ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունում կատարվող վերջին զարգացումներին։

«Խառնաշփոթ իրավիճակ է, տարաձայնություններ կան, չգիտեմ՝ ինչ չեն կարողանում իրար միջև կիսել, այդուհանդերձ, դրանք իրենց ներկուսակցական խնդիրներն են, որոնց ես չեմ ուզում անդրադառնալ, հետաքրքիր չէ։ Թե ինչ կորոշի «Ազգային շարժումը»՝ հեռացնել Մելիային, թե՝ ոչ, դա իրենց որոշումն է», — ասել է Կալաձեն։

Նշենք, որ Վրաստանի ամենամեծ ընդդիմադիր կուսակցության՝ «Միացյալ ազգային շարժման» անդամների մի մասը պահանջում է կուսակցության նախագահի և քաղխորհրդի ընտրությունների անցկացում։

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի հիմնադրած կուսակցությունն այժմ ղեկավարում է Նիկա Մելիան։