Կարծախ գյուղում խմելու ջրի խողովակաշար է անցկացվում

Ախալքալաքի շրջանի Կարծախ գյուղում խմելու ջրի խողովակաշարեր է անցկացվում: Այս մասին տեղեկանում ենք Ախալքալաքի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջից:

Տեղեկության համաձայն, Ախալքալաքի քաղաքապետ Մելքոն Մակարյանը և քաղաքապետի առաջին տեղակալ Թեյմուրազ Մճեդլիձեն տեղում ուսումնասիրել են Կարծախ գյուղի խմելու ջրի համակարգի կարգավորման գործընթացը և ծանոթացել են ընթացիկ աշխատանքներին:

Կարծախում խմելու ջրի խողովակաշարերի կարգավորման ավարտից հետո գյուղը շարունակաբար կջրամատակարարվի:

Ծրագրի իրականացման համար հատկացվել է 402 հազար 999 լարի։ Աշխատանքները կատարում է «ՆԴՍ մշենեբլոբա» ՍՊԸ-ն։