Սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի զեկույցը

Georgia's President Georgy Margvelashvili speaks during an interview with Reuters at his office in Tbilisi, Georgia, November 29, 2016. REUTERS/David Mdzinarishvili

Վենետիկի հանձնաժողովը Վրաստանի սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ զեկույց է հրապարակել:

Հանձնաժողովը Վրաստանի նախագահի անուղղակի ընտրության դրույթը եվրոպական չափանիշներին համապատասխան է համարել՝ ողջունելով նաև այն, որ նոր կարգը կսկսի գործել 2023 թ․ ընտրություններից։ Զեկույցում ասվում է, որ անուղղակի ըտրակարգը չպետք է նշանակի, որ բացառապես հաղթելու է խորհրդարանական մեծամասնության կողմից ներկայացված թեկնածուն:

«Պետք է հիշենք, որ Սենատի բացակայության պայմաններում, Վրաստանի Սահմանադրական համակարգում խորհրդարանական մեծամասնություն ունեցող կառավարության հակակշիռը նախագահն է: Հետևաբար պետք է աշխատել, որպեսզի անուղղակի ընտրակարգի դեպքում հաղթանակը բացառապես խորհրդարանական մեծամասնության կողմից ներկայացված թեկնածուն չստանա»,- ասված է զեկույցում:

Վենետիկի հանձանաժողովը նաև ողջունում է նախագծում տեղ գտած այն քայլերը, որոնք միտված են խորհրդարանում բազմակարծության ձևավորմանը։

Թողնել պատասխան