Վրաստանի 7 988 քաղաքացի հայրենիք է վերադարձել

Վրաստանի Արտաքին գործերի նախարարության տեղեկատվությամբ, Վրաստանի դիվանագիտական առաքելությունները շարունակում են օգնություն ցուցաբերել արտասահմանում բնակվող Վրաստանի քաղաքացիներին՝ համակարգելով նաև նրանց հայրենիք վերադարձը:

Ապրիլի 27-ի դրությամբ, Վրաստան է վերադարձել 7 988 քաղաքացի: Սրա հետ մեկտեղ, օգնություն է ցուցաբերվել 15 393 քաղաքացու:

Վրաստանի Արտաքին գործերի նախարարության կայքում COVID-19-ի տարածման պայմաններում արտերկրում գտնվող Վրաստանի քաղաքացիների օգնության մասին տեղեկությունը թարմացվում է ամենօրյա ռեժիմով:

Այս տվյալները երկու տիպի տեղեկություն են պարունակում՝ հայրենիք վերադարձող և արտերկրում օգնություն ստացած քաղաքացիների մասին վիճակագրություն:

Վրաստան վերադառնալու կամ օգնություն ստանալու համար քաղաքացին պետք է լրացնի էլեկտրոնային տեսքով հատուկ դիմում, որը հրապարակված է նախարարության կայքում: