ՀՀ դեսպանը ծանոթացավ տիկնիկագործ Արմեն Հովհաննիսյանի արվեստին

Քվեմո Քարթլիի մարզ այցի շրջանակներում, Մառնեուլիի շրջանի Շահումյան գյուղում Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանի գլխավորած պատվիրակությանը հյուրընկալեց տիկնիկագործ Արմեն Հովհաննիսյանը:

Արմեն Հովհաննիսյանը հյուրերի համար հայկական և վրացական մշակույթները բնութագրող տիկնիկային բերմադրություններ ներկայացրեց: