ՀՀ դեսպանի հանդիպումը Շահումյան գյուղում

Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը Քվեմո Քարթլի այցի շրջանակներում այցելեց Մառնեուլիի շրջանի Շահումյան գյուղի թիվ 1 հանրային դպրոց, որտեղ կայացավ դեսպանի հանդիպումը Շահումյան, Կարմիր գյուղ և Դամիա գյուղի բնակիչների հետ:

Ուսուցիչները բարձրացրեցին դպրոցական և գեղարվեստական գրքերի բացակայության խնդիրը։

ՀՀ դեսպանը խոստացավ դեսպանատան լիազորությունների շրջանակներում անել առավելագույնը՝ խնդիրը լուծելու համար։

Դեսպանը նշեց, որ պատահական չէ, որ իր նշանակումից հետո առաջին այցը հենց Քվեմո Քարթլի է։

Հանդիպմանը ներկա շրջանի մյուս հայկական գյուղերի ներկայացուցիչներին դեսպանը խոստացավ հետագայում անպայման այցելել և անձամբ ծանոթանալ նրանց խնդիրներին:

Ավելին՝ տեսանյութում.