Վրաստանում հնարավոր կլինի կորոնավիրուսի թեստ անել դեղատներում

Վրաստանի  հիվանդությունների կանխարգելման և հանրային առողջության կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկղրելիձեի խոսքով` կորոնավիրուսի թեստավորումը հնարավոր կլինի անել նաև դեղատներում:

Այս դեպքում դեղատունը պետք է  համապատասխանի տվյալ պայմաններին: Սա արվում է` պրոցեսն առավել հասանելի դարձնելու համար:

«Ամեն ինչ հնարավոր է, մենք հետևում ենք այս փուլում: Թեստավորումը լայնամասշտաբ է դարձել, մինչ հիմա ունեինք 30 հաստատություն, շուտով կունենանք 80 Թբիլիսիում, 300 էլ երկրի մասշտաբով: Հետագայում էլ ավելի կընդալյնենք:  Դեղատներն ակտիվ օգտագործվել են Հեպատիտ С-ի սքրինինգի ժամանակ», — ասել է Գամկղրելիձեն:

Որոշ երկրներում խոսք է գնում արդեն, կորոնավիրուսի թեստի՝ դեղատներում վաճառվելու հնարավորության մասին (հղիության թեստի նմանօրինակը): Գամկղրելիձեն չի բացառում, որ մոտ ապատգայում հնարավոր կլինի գնել թեստն ու ինքնուրույն անցնել թեստավորում: