Թբիլիսին նոր պաշտոնական զինանշանի և դրոշի կարիք ունի․ Կալաձե

Թբիլիսին՝ որպես Վրաստանի մայրաքաղաք, ունի նոր պաշտոնական զինանշանի և դրոշի կարիք, այսօր հայտարարել է քաղաքապետ Կախա Կալաձեն։

Նրա խոսքով, այն խորհրդանիշները, որոնք մինչ վերջերս կիրառվել են դրա համար, չեն համապատասխանում չափանիշներին, ուստի կստեղծվի հատուկ հանձնաժողով, որը կքննարկի հարցը։

Կալաձեն նաև ասել է, որ «թբիլիսցիների համար թանկ հին խորհրդանիշների օգտագործումը» դեռևս հնարավոր կլինի ոչ պաշտոնապես։

Խոսքը նախորդ իշխանությունների օրոք 2005 թվականին հաստատված Թբիլիսիի զինանշանի մասին է՝ բազեի/փասիանի պատկերով (լուսանկարում)։ Դրա հեղինակը Թբիլիսիի պատվավոր քաղաքացի Էմիր Բուրջանաձեն է։