Թբիլիսիում Ադրբեջանի քաղաքացին ծեծի է ենթարկել 13-ամյա անչափահասի

Թբիլիսիի Վաժա Փշավելայի 7-րդ թաղամասի վերելակում Ադրբեջանի քաղաքացին հարձակվել է 13-ամյա անչափահասի վրա, նրան ծեծի ենթարկել։

«Դեռահասի վիճակը կայուն է։ Ուղեղի ցնցում ախտորոշմամբ հիվանդանոցում գտնվող անչափահասի բուժումը շարունակվում է նյարդաբանական բաժանմունքում, անցկացվում է նաև բուժում աչքի հատվածում։ Հիվանդը գտնվում է մշտական հսկողության ներքո»,-այս մասին տեղեկացրել են Իաշվիլիի անվան մանկական հիվանդանոցից։

Ներքին գործերի նախարարության տվյալներով, հետաքննություն է ընթանում քրեական օրենսգրքի 126-րդ հոդվածի 2-րդ մասի «դ» կետով, ինչը նշանակում է գիտակցաբար անչափահասի նկատմամբ բռնություն կիրառել։

Նյութի աղբյուր՝ interpressnews.ge

Թողնել պատասխան