ՄԱԿ-ը նոր գլխավոր քարտուղար ունի

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը զբաղեցրել է Անտոնիո Գուտիերեշը: 66-ամյան Գուտիերեշը 10 տարիների ընթացքում ղեկավարել է Միացյալ ազգերի կազմակերպության փախստականների կոմիսարիատը, իսկ մինչ այդ հանդիասցել է Պորտուգալիայի վարչապետը:

Անտոնիո Գուտերեշը գլխավոր քարտուղարի պաշտոնը կզբաղեցնի 2017 թվականի հունվարի 1-ից: Այս պաշտոնում, Գուտիերեշից բացի, որպես թեկնածու առաջադրված են եղելՍերբիայի արտաքին գործերի նախկին նախարար Վուկ Իերեմիչը, Նոր Զելանդիայի նախկին վարչապետ Հելեն Կլարկը, ՅՈՒՆԵՍԿՈ-ի նախկին գլխավոր տնօրեն Իրինա Բոկովան և Սլովակիայ արտաքին գործերի նախարար Միրոսլավ Լայչիկը:
Հիշեցնենք, որ 2007 թվականից մինչ օրս ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հարավկորեացի Պան Կի Մունն է հանդիսացել, ում լիազորությունները ավարտվում են սույն թվականի դեկտեմբերի 31-ին:

Թողնել պատասխան