«Եվրոպան իմ աչքերով». նկարների ցուցահանդես խորհրդարանում

Վրաստանի խորհրդարանում «Եվրոպական ժառանգության օրեր 2018» ծրագրի շրջանակներում կկազմակերպվի «Եվրոպան իմ աչքերով» խորագրով ցուցահանդես: Վրաստանի խորհրդարանից հայտնել են, որ միջոցառումը տեղի կունենա մայիսի 9-ին, ժամը 14: 00-ին:

Նկարչական մրցույթը նախաձեռնել է Վրաստանի խորհրդարանի եվրոպական ինտեգրման հանձնաժողովը՝ Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի աջակցությամբ, Վրաստանի տարբեր քաղաքներում: Մրցույթին մասնակցում են Թելավիի, Պանկիսի, Օնիի, Ամբրոլուրիի և Կազբեգիի միջնակարգ դպրոցները:

Եվրոպական օրվան նվիրված միջոցառման ժամանակ լավագույն նկարների հեղինակներին կընտրեն գեղարվեստի ակադեմիայի ուսանողները, իսկ հաղթողին կպարգևատրի Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի տնօրենը: Վրաստանի խորհրդարանում կայացած միջոցառմանը կմասնակցեն Վրաստանի չորս շրջաններից շուրջ 40 աշակերտներ:

Թողնել պատասխան