Շնորհավորում եմ վետերաններին, մեր պարտքն է գնահատել նրանց հերոսությունը. Կվիրիկաշվիլի

Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին կառավարության անդամների հետ ծաղկեպսակ է դրել Վակեի այգու անհայտ զինվորի գերեզմանին: Վարչապետը լրագրողներին ասել է, որ բոլորը պարտավոր են գնահատել Հայրենական մեծ պատերազմի մասնակիցների հերոսությունը:

«Հաղթանակի օրվա կապակցությամբ շնորհավորում եմ հատկապես վետերաններին: Մեր պարտքն է նրանց հերոսությունը գնահատել: Նրանք իրենց կյանքն են նվիրել հայրենիքին: Վրաստանը մեծ դերակատարությունի ունի հաղթանակի կերտման գործում,  ավելի քան 300,000 մարդ չի վերադարձել պատերազմից: Այսօր մենք պատվում ենք բոլոր նրանց, ովքեր զոհաբերել են իրենց կյանքը երկրի համար: Մաղթում եմ խաղաղություն և կայուն զարգացում Վրաստանին», — ասել է Կվիրիկաշվիլին:

Թողնել պատասխան