Վրաց լեզվի ու գրականության քննությանը 80 դիմորդ քովիդի պատճառով չի ներկայացել

Այսօր դիմորդները հանձնում են օտար լեզվի քննություն: Ըստ Գնահատման և քննությունների ազգային կենտրոնի հաղորդագրության` կենտրոնի տնօրեն Սոֆիո Գորգոձեն ծանոթացել է քննական գործընթացին N32 պետական ​​դպրոցում:

«Մեկնարկել է օտար լեզուների քննությունը, որը կտևի 3 օր: Քննության գործընթացին զուգահեռ այսօրվանից սկսվում է վրացերենի և գրականության աշխատանքների ստուգման գործընթացը: Քննությունների արդյունքները կհրապարակվեն օգոստոսի առաջին կեսի ընթացքում: Վրացերենի եւ գրականության քննությանը կորոնավիրուսով վարակման պատճառով չի ներկայացել շուրջ 80 դիմորդ, նրանք քննությունը կհանձնեն ապաքինվելուց հետո», — ասել է Սոֆիո Գորգոձեն:

Նախարարության տվյալներով ՝ փաստաթղթերը ստուգվում են էլեկտրոնային եղանակով, և գործընթացում ներգրավված են մասնագետներ Վրաստանի բոլոր շրջաններից:

«Ստուգող անձն ամբողջությամբ չի տեսնում կոդավորված աշխատանքը: Յուրաքանչյուր առաջադրանք ուղղվում է միմյանցից անկախ երկու ստուգողի մասնակցությամբ: Եթե ​​նրանց գնահատականները չեն համընկնում, ապա թեստն ուղարկվում է երրորդ մասնագետի մոտ՝ ստուգման նպատակով:

Այս տարի նախատեսվում է լրացուցիչ քննաշրջան անցկացնել այն դիմորդների համար, ովքեր հաստատել են, որ վարակվել են, և նշանակված օրը չեն կարողացել ժամանել քննական կենտրոն:

Գնահատման և քննությունների ազգային կենտրոնը կսկսի նախնական արդյունքները հրապարակել փուլ առ փուլ», — ասված է հաղորդագրության մեջ:

Ի՞նչ պետք է անի դիմորդը, ում մոտ կորոնավիրուս է հաստատվել