Վրաստանում ջրի որակի մոնիտորինգ է իրականացվում

Վրաստանի խորհրդարանը քննարկում է «Ջրային ռեսուրսների կառավարման մասին» օրենքի նախագիծը, որը մշակվել է եվրոպական չափանիշներին համապատասխան։

Այս նախագծի մասին «Նախարարի ժամ» ձևաչափով խորհրդարանում իր ելույթի ընթացքում տեղեկացրել է շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության նախարար Օթար Շամուգիան։

«Օրենքի նախագծի քննարկմանը զուգընթաց, սկսեցինք վերականգնել ջրի որակի և քանակի մոնիտորինգային ցանցը, որը տարեցտարի ընդլայնվում է»,- ասել է Շամուգիան։

Նախարարի խոսքով՝ ջրի որակի մոնիտորինգ է իրականացվում Վրաստանի գետերի և լճերի 231 կետերում և ստորգետնյա քաղցրահամ խմելու ջրի 68 կետերում։