Երեխաների բարեկեցությունը պետության առաջնահերթություններից է․ փոխնախարար

Վրաստանի առողջապահության փոխնախարար Թամար Բարկալիան արձագանքել է Ազգային վիճակագրական ծառայության կողմից ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի աջակցությամբ իրականացվող երեխաների բարեկեցության ուսումնասիրությանը` նշելով, որ երեխաների բարեկեցությունը պետության առաջնահերթություններից է։

Նա հայտնել է, որ հուլիսի 1-ից սոցիալապես անապահով երեխաները կստանան ամսական 200 լարի օգնություն։ Ծրագրի բյուջեն 500 մլն լարի է։

«Երեխաների բարեկեցությունը պետության առաջնահերթություններից է։ Էական փոփոխություններ են կատարվել այս ուղղությամբ։ Հանրությանը հայտնի է, որ նմանատիպ սոցիալական խնդիր չի եղել մինչև 2012 թվականը, այսօր մենք զգալի առաջընթաց ունենք։

Աճել են նաև հաշմանդամություն ունեցող և ծանր հաշմանդամություն ունեցող երեխաների սոցիալական նպաստները։ 2023 թվականից ծանր հաշմանդամություն ունեցող և հաշմանդամություն ունեցող երեխաների սոցիալական փաթեթը կավելանա 65 լարիով և կսահմանվի 340 լարի», — տեղեկացրել է փոխնախարարը։