Ախալքալաքի բնակիչների հետ հանդիպումների ժամանակացույցը՝ գյուղերի աջակցության ծրագրի շրջանակներում

Ախալքալաքի մունիցիպալիտետում «Գյուղերի աջակցության ծրագրի» շրջանակներում հունվարի 30-ից փետրվարի 14-ը կանցկացվեն հանդիպումներ գյուղերի բնակիչների հետ՝ առաջնահերթ խնդիրների ընտրության նպատակով։

Ծրագրի իրականացման համար Վրաստանի շրջաններում իրականացվելիք նախագծերի ֆոնդից Ախալքալաքի քաղաքապետարանին հատկացվել է 922 հազար լարի։ Յուրաքանչյուր գյուղ գումար է ստացել փոքր ենթակառուցվածքային ծրագրի իրականացման համար՝ հաշվի առնելով բնակիչների թիվը։

Ֆինանսավորվող ծրագրերն ընտրելու համար տեղի բնակիչներն ընդհանուր ժողովների կամ խորհրդակցությունների ժամանակ ձայների մեծամասնությամբ որոշել են, թե ինչի համար է ծախսվելու բնակավայրի համար հատկացված գումարը։

Ախալքալաքի քաղաքապետարանը հրապարակել է գյուղերում անցկացվելիք ժողովների ժամանակացույցը և տրամադրվելիք գումարի չափը։