Վրաստանում շարունակում է աճել կորոնավիրուսով վարակվածների թիվը

Հոկտեմբերի 2-ի ժամը 10:30-ի դրությամբ՝ Վրաստանում կորոնավիրուսով վարակի 453 նոր դեպք է գրանցվել. ընդհանուր դեպքերի քանակը երկրում 7093 է: Այս մասին գրում է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքը: 

Վրաստանում այսօր կորոնավիրուսից բուժվել է ևս 295 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 3714 մարդ: Վարակից երկրում մահացել է 43 մարդ:

Այս պահի դրությամբ՝ կարանտինային գոտում է գտնվում 5392 քաղաքացի, հատուկ ստացիոնար հսկողության տակ է 836 պացիենտ: Հյուրանոցներում այս պահին բուժվում է կորոնավիրուսով վարակված 1100 պացիենտ: Արտերկրից կորոնավիրուսով վարակված 41 քաղաքացի է տեղափոխվել Վրաստան բուժվելու նպատակով:

Հիշեցնենք, որ Վրաստանում առաջին անգամ կորոնավիրուսով վարակի դեպք է հայտնաբերվել փետրվարի 26-ին: