Վրաստանի նախագահը հանդիպել է ցույցի մասնակիցներին

Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին հանդիպել է խորհրդարանի շենքի առջև բողոքի ակցիա անցկացնող սպանված դպրոցականներից մեկի հոր՝ Զազա Սարալիձեի և ցուցարների հետ։

Գիորգի Մարգվելաշվիլիի խոսքով, կարևոր է, որ երկրում կայուն և խաղաղ միջավայրը պահպանվի:

«Իմ նպատակը այն է, որպեսզի միանամ Զազային, ինչպես նաև բոլոր այն սրտացավ մարդկանց, ովքեր կողմ են, որ երկրում պահպանվի խաղաղ և կայուն միջավայրը»,- Rustavi 2-ի փոխանցմամբ, հայտարարել է Մարգվելաշվիլին:

Զազա Սարալիձեն այսօր Ֆեյսբուքյան իր էջում տարածած հայտարարությունում ասել է, որ իշխանություններից միակ մարդը, ով իրենց աջակցությունն է ցույց տվել, դա նախագահ Մարգվելաշվիլին է:

Թողնել պատասխան