Թբիլիսիի քաղաքային դատարանը հրապարակել է աղմկահարույց գործով վերջնական որոշումը

Թբիլիսիի քաղաքային դատարանի դատավոր Էկա Արեշիձեն 10 տարի 6 ամսվա ազատազրկման է դատապարտել անչափահաս Լևան Դադունաշվիլիի սպանության մեջ  մեղադրվող անչափահաս Գ. Բ.-ին: Որոշման համաձայն 9 տարի 6 ամսվա ազատազրկման է դատապարտվել նաև անչափահաս Դավիթ Սարալիձեին ծանր պայմաններում սպանության փորձի մեջ մեղադրվող անչափահաս Գ. Ջ.-ին: Թբիլիսիի քաղաքային դատարանը դատավճիռը կայացրել էր մայիսի 31-ին, վերջնական պատիժը հրապարակվել է այսօր:

Հիշեցնենք, որ Թբիլիսիի թիվ 51 հանրային դպրոցի բարձր դասարանների աշակերտների մասնակցությամբ անցյալ տարի՝ 2017-ի դեկտեմբերի մեկին տեղի էր ունեցել զանգվածային ծեծկռտուք։ Դանակի բազմաթիվ հարվածների հետևանքով մահացել էր 51 դպրոցի 11-րդ դասարանի երկու աշակերտ։ Տեղեկացնում է Ազատություն ռադիոկայանը։

Թողնել պատասխան