Միավորված ընդդիմությունը ողջ ընդդիմադիր դաշտին հրավիրում է խորհրդակցությունների

Միավորված ընդդիմությունը ողջ ընդդիմադիր դաշտին հրավիրում է խորհրդակցությունների: Ընդդիմադիրները կարծում են, որ միասնական ուժերով նրանք կկարողանան վերջնականապես պարտության մատնել «Վրացական երազանքին» ու նրա թեկնածուին:

«Ուզում եմ շնորհակալություն հայտնել «Եվրոպական Վրաստանին», պարոն Դավիթ Բաքրաձեին, որը երեկ բարձր քաղաքական քայլ արեց, և շնորհակալություն նաև «Հանրապետական» կուսակցությանը, ում ներկայացուցչին հանդիպեցի երեկ ուշ գիշերով: Չեմ կասկածում, որ մնացած կուսակցությունները նույնպես դիմելու են նույն քայլին»,- հայտարարել է Վաշաձեն:

Գրիգոլ Վաշաձեի ընտրական շտաբի ղեկավարի խոսքով խորհրդակցությունները բոլոր ընդդիմադիր կուսակցությունների հետ կսկսվեն այսօրվանից: