Երկրորդ փուլում, երբ ընտրություն է կատարվելու բռնության և ազատության միջև, մենք անպայման կհաղթենք. Կալաձե

«Համոզված ենք, որ երկրորդ փուլում, երբ ընտրություն է կատարվելու բռնության և ազատության միջև, անպայման կհաղթենք», — այս մասին հայտարարել է «Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան կուսակցության քարտուղար Կախա Կալաձեն:

«Ընտրություններին մեր ընտրողի պակաս մոբիլիզացիայի պատճառը կուսակցության կողմից թեկնածու չառաջադրելն էր և անկախ թեկնածուին աջակցելը թուլացրեց այդ գործընթացը: Համոզված ենք, որ երկրորդ փուլում, երբ պարզ բաժանվեց երկու գիծ, երբ ընտրություն պետք է կատարենք կեղծիքի ու արդարության, բռնության և ազատության միջև, տեղի կունենա առավելագույն համակենտրոնացում և մենք, անպայման, կհաղթենք, միասին կհաղթահարենք բոլոր մարտահրավերները», — հայտարարել է Կալաձեն: