Ամենալավ վարկանիշն ունի եկեղեցին ամենավատը՝ խորհրդարանը. NDI.

Ազգային ժողովրդավարական ինստիտուտի (NDI) հետազոտությունների արդյունքում հարցվածները հանրային ինստիտուտների շրջանում ամենաբարձր գնահատական են տվել Վրաց ուղղափառ եկեղեցու (64%) և Արդարադատության տների (57%) գործունեությանը:   Սրա հետ մեկտեղ՝ հարցվողների 53 տոկոսը դրական է գնահատել բանակի գործունեությունը, 42 տոկոսին՝ դուր չի գալիս: 10%-ը լավ է գնահատել դատարանների գործունեությունը:

Բացասական գնահատականի ամենամեծ ցուցանիշը՝ խորհրդարանի գործունեությանն է վերաբերում: Ըստ հարցման՝ 32 տոկոսը գնահատել է վատ, 10 տոկոսը՝ շատ վատ: 39 տոկոսը կարծում է, որ օրենսդիրը միջին մակարդակի է աշխատում, 8 տոկոսը դրական է համարում: