«Թեգետա մոթորս»-ը Ախալքալաքում մասնաճյուղ է բացել

«Թեգետա մոթորս»-ը Ախալքալաքի Դավիթ Աղմաշենեբելի 41 հասցեում մասնաճյուղ է բացել:
«Աշխարհի առաջատար բրենդների որակյալ արտադրանք, բարձր մակարդակի սպասարկում, որակավորված մասնագետներ և հարմարավետ միջավայր` այս ամենը արդեն հասանելի է Ախալքալաքում»,- ասվում է հայտարարության մեջ:
Նշվում է, որ մասնաճյուղի բացման համար ավելի քան 1 միլիոն լարիի ներդրում է արվել: Մասնաճյուղում աշխատում է 20 տեղացի, ովքեր հատուկ դասընթացներ են անցել «Թեգետա մոթորս»-ի ակադեմիայում:
Նշենք, որ «Թեգետա մոթորս»-ը գործում է 1995 թվականից և արդեն 23 տարի ավտոարտադրության ոլորտում առաջատար կազմակերպություն է համարվում:
Լուսանկարը` tegetamotors.ge-ի

Թողնել պատասխան