Վրաստանի ֆուտբոլի հավաքականը ոչ-ոքիով սկսեց 2024 թվականի որակավորման փուլը

Վրաստանի ֆուտբոլի հավաքականը ոչ-ոքի հաշվով սկսեց Եվրոպայի 2024 թվականի որակավորման փուլը։ Վրացի ֆուտբոլիստները Բաթումիում հանդիպեցին Նորվեգիայի հավաքականին, և խաղն ավարտվեց 1:1 հաշվով:

Առաջին խաղակեսում հաղթեց Նորվեգիայի հավաքականը, իսկ երկրորդ խաղակեսում Վրաստանի հավաքականը հավասարեցրեց հաշիվը։ Գոլի հեղինակ դարձավ Գիորգի Միքուտաձեն։

Հունիսի 17-ին Վրաստանի ազգային հավաքականը կանցկացնի որակավորման փուլի երկրորդ տուրի հանդիպումը Կիպրոսի հետ։ Նույն խմբում են Իսպանիան ու Շոտլանդիան։