Բունդեսթագը պատվիրակություն է ուղարկել Վրաստան

Գերմանիայի Բունդեսթագի Եվրամիության հարցերով հանձնաժողովի պատվիրակությունը մայիսի 2-ից 5-ը կգտնվի Վրաստանում, հայտնել են Գերմանիայի դեսպանատնից։

Հաղորդագրության համաձայն, պատվիրակությունը գլխավորում է Սոցիալ-դեմոկրատական ​​կուսակցության ներկայացուցիչ Քրիստիան Պետրին։

Նախատեսվում են հանդիպումներ արդարադատության և էկոնոմիկայի նախարարների հետ, բանակցություններ Վրաստանի արտաքին գործերի նախարարությունում և խորհրդարանում։ Ծրագրում նախատեսված են նաև հանդիպումներ քաղաքացիական հասարակության և լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ։

Նշվում է, որ Վրաստանի համար ԵՄ թեկնածուի կարգավիճակի որոշումից մի քանի ամիս առաջ այցի գլխավոր թեման անհրաժեշտ բարեփոխումների իրականացումն է, հարաբերությունների ընդլայնումն ու համագործակցությունը Եվրամիության հետ։

«Ուկրաինայում Ռուսաստանի վարած պատերազմի ֆոնին զրույցի ընթացքում կքննարկվեն նաև արտաքին և անվտանգության քաղաքականության հարցերն ու տարածաշրջանում պատերազմի հետևանքները, աշխարհաքաղաքական խնդիրները»,- նշված է դեսպանատան տարածած հաղորդագրության մեջ։