Ինձ համար անընդունելի է մարդասպանների համաներումը. Գախարիա

«Ինձ համար բացարձակ անընդունելի է ոստիկանին սպանողի կամ ընդհանրապես մարդասպանի ու ծանր հանցագործություններ կատարած անձանց համաներումը» ,- այս կարծիքն է հայտնել Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան՝ պատասխանելով Վրաստանի նախագահի կողմից երեք դատապարտյալներին ներում շնորհելու մասին հարցին: 

Գախարիան ասել է, որ համաներման մեխանիզմն օրենսդրական փոփոխությունների կարիք ունի: Դրանց անհրաժեշտության մասին ասել է նաև նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին:

«Օրենսդրական փոփոխություններ են անհրաժեշտ, ինչն ապացուցում է նաև տիկին նախագահի՝ մորատորիում հայտարարելու փաստը: Պետք է ընդհանուր քննարկում լինի՝ խորհրդարանի հետ միասին, և բնականաբար՝ պետք է որոշակի ֆիլտրեր լինեն, որպեսզի ծանր հացագործությունների, հատկապես սպանությունների համար դատապարտվածները ժամանակից շուտ ազատ չարձակվեն», — ասել է Գախարիան: