OneRepublic, Scorpions, Jungle խմբերը կժամանեն Վրաստան

Starring Georgia համերգային ծրագրի շրջանակներում այս տարի Վրաստան կժամանեն ամերիկյան OneRepublic փոփ-ռոք խումբը, գերմանական անգլալեզու Scorpions ռոք խումբը և բրիտանական սոուլ և նեոսոուլ ժանրերի Jungle խումբը:

Այս տեղեկությունը սոցցանցում հրապարակել է Վրաստանում ծովափնյա հանգստավայր Շեկվեթիլիում գտնվող փակ համերգասրահ Black Sea Arena-ն։

Ըստ տեղեկությունների՝ տոմսերի վաճառքը հերթականությամբ կսկսվի մարտի 29-ից։ Վաղը՝ ժամը 10:00-ից, OneRepublic-ի տոմսերը հասանելի կլինեն BSA.ge և TKT.ge կայքերում։

OneRepublic-ը ելույթ կունենա մայիսի 10-ին, Scorpions-ը՝ մայիսի 31-ին, Jungle-ը՝ օգոստոսի 18-ին։