Հունիսի 24-ի վրաստանյան մամուլի տեսություն

Հունիսի 23-ին վրացական լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում Brexit-ն («Բրիթիշ էքզիթ») է, դրա շուրջ վրացի փորձագետների կարծիքը, ինչպես նաև Հռոմի Պապի` Հայաստան այցը:

«Kvira.ge»-ն անդրադառնում է Միացյալ Թագավորությունում տեղի ունեցած հանրաքվեի արդյունքների վերաբերյալ` Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի հայտարարությանը: Հիշեցնելով, որ հունիսի 23-ին Մեծ Բրիտանիան քվեարկեց ԵՄ-ից դուրս գալու օգտին` թերթը մեջբերում է այդ առիթով Վրաստանի վարչապետի արած հայտարարությունը: Վերջինս նշել է, որ դա ժողովրդավարական որոշում է, որը պետք է հարգել: «Բրիտանացիների մեծամասնությունը քվեարկել է ԵՄ-ից դուրս գալու օգտին, և սա ժողովրդավարական որոշում է, որը պետք է հարգենք, չնայած, որ ես անձամբ միանում եմ մեր մայրացամաքի այն առաջնորդներին, ովքեր զղջում են տեղի ունեցածի կապակցությամբ: Բայց ամեն դեպքում կարևոր է հիշել, որ խաղաղության և համագործակցության եվրոպական ծրագրին այլընտրանք չկա: Այս հանրաքվեն չի կարող փոխել այն, որ Եվրամիությունը ամենակարևոր և հզոր քաղաքական ու տնտեսական միությունն է, որն էլ ավելի է հզորանալու: Վստահ եմ, որ այս գործընթացը հնարավորություն կտա Եվրամիությանը` օգտագործել իր ուժեղ կողմերը, էլ ավելի ամրապնդվել ու շարժվել առաջ: Կարծում եմ, որ ՄԹ-ը ապագայում ևս իր ներդրումը կունենա Եվրոպայի անվտանգության և զարգացման համար»,-ասված է Վրաստանի վարչապետի հայտարարության մեջ:

Brexit-ի (այդպես են արևմտյան մամուլում անվանում ԵՄ-ից Բրիտանիայի դուրս գալու գործընթացը) շուրջ վրացական մամուլը Վրաստան -ԵՄ համատեքստում ներկայացնում է նաև վրացի վերլուծաբանների կարծիքը: «pirveliradio»-ն գրում է, որ Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Թամազ Մեչիաուրին անհագստանում է, թե Վրաստանը ԵՄ անդամ կդառնա այն ժամանակ, երբ այնտեղ արդեն ոչ մի երկիր չի մնա: «ԵՄ-ը գնալով այնքան կթուլանա, որ այնտեղ ոչ թե եվրոպական, այլ ավելի շատ ասիական երկրներ կլինեն: Մեզ ոչ ոք չի խանգարում անել լավագույնն առանց տարբեր պարտավորություններ ստանձնելու»,-ասել է պատգամավորը` մեկնաբանելով ՄԹ տեղի ունեցած հանրաքվեի արդյունքները:

Վրաստանյան լրատվամիջոցները այսօր անդրադարձել են նաև Հռոմի պապի Հայաստան այցին: «Netgazeti.ge»-ն գրում է՝ «Հռոմի պապ Ֆրանցիսկոսը եռօրյա այցով ժամանել է Հայաստան: Նա հանդիպել է Հայաստանի հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին, կաթոլիկ համայնքի ներկայացուցիչներին: Այցի շրջանակներում Հռոմի քահանայապետը կայցելի նաև Հայոց ցեղասպանության հուշահամալիր, կլինի նաև Գյումրի քաղաքում:

«Netgazeti.ge»-նË  վկայակոչելով պաշտոնական տվյալները, գրում է, որ Հայաստանում ապրում է մոտ 150 հազար կաթոլիկ, երկրի տարածքում կա 14 կաթոլիկ եկեղեցի, որոնցից 14- կառուցվել է ն Հռոմի Պապի 2001 թ. այցից հետո: Հայաստանի կաթոլիկ եկեղեցու հայտարարության համաձայն` Հռոմի Պապի այցը Հայստան կարևոր է ոչ միայն կաթոլիկների համար»:

«Kvira.ge»-ի փոխանցմամբ`  Վրաստանի խորհրդարանը այսօր ավարտել է գարնանային նստաշրջանը: Մինչ նստաշրջանի ավարտը Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիթ Ուսուփաշվիլին չի բացառել, որ անհրաժեշտության դեպքում խորհրդարանը ամռան ամիսներին եվս արտահերթ նիստեր կհրավիրի: Սակայն այս հարցի շուրջ, ըստ նրա, առաջիկայում խորհրդակցություններ կանցկացվեն: «Ընտրական օրենսգիրքը ընտրություններից մեկ ամիս առաջ հանգիստ է նախատեսում: Անհրաժեշտության դեպքում ամռան ամսիներին խորհրդարանը կաշխատի արտակարգ ռեժիմով: Նիստերը ժամանակ երկուշաբթի օրերը տրամադրում էինք բյուրոյին: Այժմ անցնում ենք այլ ռեժիմի: Անհրաժեշտության դեպքում կնշանակվի բյուրոյի նիստ, ինչի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ կստանան բյուրոյի անդամները և հետաքրքրվող հասարակությունը: Հաջորդ երկուշաբթի բյուրոյի նիստը նախատեսված չէ, սակայն եթե անհրաժեշտություն լինի անպայման կհավաքվենք»,-հայտարարել է Դավիթ Ուսուփաշվիլին: «Kvira.ge»-ն տեղեկացնում է, որ Վրաստանի խորհրդարանում գարնանային նստաշրջանն ավարտվել է Վրաստանի հիմնով:

Թողնել պատասխան