Առաջիկա օրերի եղանակը

Վրաստանում հունիսի 6-ից 11-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ: Հայտնում է շրջակա միջավայրի ազգային գործակալությունը:

Տեղեկության համաձայն՝ առանձին վայրերում հնարավոր է կարկուտ և քամու ուժգնացում։

Գործակալությունը զգուշացնում է, որ սպասվող տեղումները կարող են զգալիորեն բարձրացնել Վրաստանի գետերի ջրի մակարդակը, փոքր գետերում հնարավոր են վարարումներ, իսկ լեռնային շրջաններում սողանքների ակտիվացում։