Վրաստանի ԱԳ նախարարը մեկնում է Հունաստան

Վրաստանի արտաքին գործերի նախարարն այսօր մեկնում է Հունաստան։ Այցի շրջանակներում Իլիա Դարչիաշվիլին հանդիպումներ կունենա Հունաստանի նախագահի և իր հույն գործընկեր Նիկոս Դենդիասի հետ։

Վրաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը Հունաստան է մեկնում  Սլովակիայից, որտեղ երկու նախարարությունների միջև համագործակցության ակտ է ստորագրվել։

Վրաստանի ԱԳՆ-ի փոխանցմամբ՝ փաստաթուղթը ճանաչում է Վրաստանի եվրոպական հեռանկարը և եվրաատլանտյան կառույցներին լիիրավ անդամակցելու ձգտումները։ Այն նպատակ ունի ամրապնդել համագործակցությունը երկու երկրների արտգործնախարարությունների և դեսպանատների միջև և հաստատում է Սլովակիայի ամուր աջակցությունը Վրաստանին եվրաինտեգրման ճանապարհին։