Վրաստանի վարչապետը վետերաններին հրավիրել է Հաղթանակի օրը ռեստորանում նշելու

Հաղթանակի օրվա կապակցությամբ, Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին, ավանդաբար, երկրորդ համաշխարհային պատերազմի վետերաններին հրավիրել է տոնական ընթրիքի՝ Թբիլիսիի նորաձև ռեստորաններից մեկում՝ «Քարթուլի սախլի»(Վրացական տուն): Հյուրերին ողջունել են տոնական համերգով:

«Երախտագիտության մեծ զգացումով, մեծ հարգանքով, խոնարհվելով ձեր հերոսության առջև, ևս մեկ անգամ շնորհավորում եմ ձեզ Հաղթանակի օրվա առթիվ: Մաղթում եմ երկարակեցություն, առողջություն, երջանկություն ձեր ընտանիքներին և ամբողջ Վրաստանին», — ասել է վարչապետը:

32130274_620175194994175_1656520275627343872_n32222475_620174958327532_8475078718304288768_n 32161268_620175164994178_8846064906567417856_n 32169369_620174754994219_4433399357579984896_n 32169546_620175074994187_4103827223964811264_n 32215353_620174891660872_8854402533305614336_n

Լուսանկարները՝ կառավարության պաշտոնական կայքէջից

Թողնել պատասխան