Սաուդյան Արաբիայի թագավորությունում Վրաստանի դեսպանը հանդիպել է արքայազն Սալմանի հետ

Սաուդյան Արաբիայի Թագավորությունում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան, «Իսլամական համագործակցություն» կազմակերպության ներկայացուցիչ Գիորգի Ջանջղավան հանդիպում է ունեցել մուսուլմանների սուրբ քաղաք Մեդինայի էմիր, արքայազն Ֆեյսալ Բին Սալմանի (թագավոր Սալմանի որդու) հետ: Այս մասին հայտնում են Վրաստանի արտաքին գործերի նախարարությունից:

ԱԳՆ-ի տեղեկատվությամբ՝ հանդիպումը կայացել է Մեդինա քաղաքի իշխանական պալատում, որտեղ քննարկվել են վրաց ուխտավորների՝ Հաջի և Ուրայի արարողություններին մասնակցելու հետ կապված խնդիրները: Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև երկու երկրների միջև համագործակցության հարցերին:

Արտաքին գործերի նախարարության տվյալներով՝ սա առաջին անգամն է, երբ վրացի պաշտոնյան հանդիպում է ունեցել Մեդինայի էմիրի հետ:

Թողնել պատասխան