Վրաստանի ԿԳՆ-ն աշխատում է դպրոցներում անվտանգության բարձր մակարդակ ապահովելու ուղղությամբ. Թեմուր Մերղուլիա

«Վրաստանի կառավարությունը, կրթության և գիտության նախարարությունը նպատակաուղղված աշխատում են, որպեսզի դպրոցներում անվտանգության բարձր մակարդակ լինի»,- այս մասին լրագրողներին հայտնել է կրթության և գիտության նախարարի տեղակալ Թեմուր Մերղուլիան:

Մերղուլիան խորհրդարանի մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովին է ներկայացնելու «Հանրակրթության մասին» օրենքում նախատեսված փոփոխությունները։

«Օրենքում նախատեսված փոփոխությունները ներառում են երեխաների իրավունքների պաշտպանության և վերահսկողության բարելավում: Օրենքով սահմանված գործառույթներն իրականացնողները կանցնեն հատուկ վերապատրաստում: Դպրոցները կապահովվեն նաև տեսանկարահանման համակարգով: Սա հնարավորություն կտա դպրոցում տեղի ունեցող դեպքերի մասին տեղեկատվություն ստանալ»,- հայտարարել է Թեմուր Մերղուլիան:

«Հանրակրթության մասին» օրենքի փոփոխությունները կրթության և գիտության  նախարարությունը պատրաստել է ներքին գործերի նախարարության հետ:

Թողնել պատասխան