Freedom House-ի վարկանիշում Վրաստանը շարունակում է հետընթաց գրանցել

Freedom House իրավապաշտպան կազմակերպության նոր՝ «Ազատությունն աշխարհում 2020» հետազոտության համաձայն, Վրաստանի վարկանիշը նախորդ տարվա համեմատ 2 կետով նվազել է և հնարավոր 100 միավորից 61 միավոր է ստացել:

0 միավորը ամենից անազատն է, 100-ը` ամենաազատը: 2018 թվականին Վրաստանը 64 միավոր ուներ, 2019-ին` 63 իսկ այս տարի` 61:

Freedom House-ը երկրների ազատությունների կատեգորիա ունի. ազատ, մասամբ ազատ և ոչ ազատ: Այս ամբողջ ընթացքում Վրաստանը շարունակում է մնալ «մասամբ ժողովրդավար երկրների» ցանկում:

Հետազոտության նոր մեթոդաբանության համաձայն, կազմակերպությունը 2 չափորոշիչով է գնահատում երկրի ազատության մակարդակը` քաղաքական և քաղաքացիական իրավունքներ: Քաղաքական իրավունքներին տրվում է 40 միավոր, իսկ քաղաքացիականին` 60:

Քաղաքական իրավունքների հատվածում Վրաստանը 24 միավոր է ստացել, իսկ քաղաքացիական մասում` 37: