Աբխազիայի ընտրությունները մարտահրավեր են միջազգային հանրության համար․ Ռաքվիաշվիլին շփման գծում է

Վրաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Դավիթ Ռաքվիաշվիլին այցելել է պետության կողմից չվերահսկվող տարածքների հետ շփման գիծ, հանդիպել տեղի բնակիչներին:

«Յուրաքանչյուր իրադարձություն, որ տեղի է ունենում այստեղ, լինի դա ընտրություն կամ այսպես կոչված հանրաքվե,  ուղղված է խաղաղության դեմ և մարտահրավեր է միջազգային հանրության համար»,-հայտարարել է Ռաքվիաշվիլին:

Հիշեցնենք՝ Վրաստանի կողմից չվերահսկվող Աբխազիայում մարտի 12-ին կայացել են խորհրդարանական ընտրությունները։

Անվտանգության խորհրդի ղեկավարը Շինդիսիում հարգանքի տուրք է մատուցել 2008 թ․ ռուս-վրացական պատերազմի ժամանակ զոհվածների հիշատակին:

Նշվում է նաև, որ նախատեսված է Ռաքվիաշվիլիի այցը Գորիի համալսարան: Ի դեպ, Վրաստանի Անվտանգության խորհրդի գրասենյակը երկրի տարբեր շրջաններում քննարկումներ է  անցկացնում ազգային անվտագնության հարցերի շուրջ:

Թողնել պատասխան