Վրաստանի խորհրդարանի գործունեության վերաբերյալ զեկույց է հրապարակվել

Վրաստանի խորհրդարանն արդյունավետ կերպով չի օգտագործում իր իրավասությունները։ 

Այս մասին նշված է «Բաց հասարակություն-Վրաստան» հիմնադրամի աջակցությամբ նախաձեռնող խմբի կողմից անցկացված հետազոտության մեջ: Զեկույցն ընդգծում է խորհրդարանի գործունեության մի շարք խնդրահարույց  հարցեր՝ նշելով, որ դրանց վերացման դեպքում երկրի օրենսդիր մարմինը կաշխատի միջազգային չափանիշերին  համապատասխան:

«Խնդիրներն առկա են նաև տարբեր օրենքներում։ Երկրի վարչապետի ամենամյա հաշվետվության մասին հստակ ամրագրում չկա։ Նույնը վերաբերում է  նաև կառավարության հետ հարց ու պատասխանի  կարգին և այլն»,- ասված է զեկույցում, որը հեղինակներն արդեն ուղարկել են երկրի պետական տարբեր մարմիններին։

Թողնել պատասխան