Բուրճուլաձեն հանդիպել է Բուլղարիայի նորանշանակ դեսպանի հետ

Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրճուլաձեն հանդիպում է ունեցել Վրաստանում Բուլղարիայի Հանրապետության նորանշանակ դեսպան Վեսելին Վալկանովի հետ։ Պաշտպանության նախարարը շնորհավորել է բուլղարացի դիվանագետին դեսպանի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և հաջողություն է մաղթել հետագա աշխատանքում։

Զրույցի ընթացքում շոշափվել են Սևծովյան տարածաշրջանի անվտանգության խնդիրները և առկա մարտահրավերների ֆոնին գործընկերներին աջակցելու կարևորությունը։

Քննարկվել են Վրաստանին եվրոպական հեռանկարի տրամադրման և ՆԱՏՕ-ի Մադրիդի գագաթնաժողովում Վրաստանի պաշտպանության և անվտանգության ոլորտը ՆԱՏՕ-ի ստանդարտներին մոտեցնելու խնդիրները։

Պաշտպանության նախարարն ընդգծել է Բուլղարիայի ներդրումը «ՆԱՏՕ-Վրաստան առկա փաթեթի» (SNGP) իրականացման գործում։ Կողմերը քննարկել են պաշտպանության ոլորտում երկկողմ համագործակցությունը, այդ թվում՝ ռազմական և կրթական ոլորտում։