Մարդկանց միջև շփումների խթանման հուշագիր Հայաստանի ու Վրաստանի միջև

Մարտի 3-ին Հայաստանի և Վրաստանի արտաքին գործերի նախարարությունների միջև մտադրությունների հուշագիր է ստորագրվել, որով ընդգծվել է մարդկանց միջև շփումների խթանման և հասարակությունների միջև կապի ամրապնդման և խորացման կարևորությունը։ Այս մասին «Ալիք մեդիային» տեղեկացնում են ՀՀ արտգործնախարարությունից․

«Ինչպես տեղեկացրել ենք, երեկ Հայաստանի և Վրաստանի ԱԳ նախարարների կողմից ընդգծվել է մարդկանց միջև շփումների խրախուսման և հասարակությունների միջև կապերի ամրապնդման կարևորությունը և այդ առնչությամբ ստորագրվել է մտադրությունների հուշագիր:

Մտադրությունների հուշագրի ստորագրմամբ հիմք է դրվում համապատասխան երկկողմ միջազգային պայմանագրի կնքման շուրջ բանակցությունների մեկնարկին: Պայմանագրի կնքման և ուժի մեջ մտնելու գործընթացի տարբեր փուլերում, օրենսդրության համապատասխան, կապահովվի հանրության պատշաճ իրազեկումը»։

Նշենք, որ դեռևս երեկ այս մասին հաղորդել էր «Ալիք մեդիան» ID քարտերով Հայաստան-Վրաստան մուտքը հնարավոր կդառնա հոդվածում։