Սամցխե-Ջավախեթին նոր փոխնահանգապետ ունի

Սամցխե-Ջավախեթիի նահանգապետ Բեսիկ Ամիրանաշվիլին իր առաջին օգնականի պաշտոնում նշանակել է Շալվա Բերձենիշվիլիին: Այս մասին տեղեկանում է SKnews-ը:

Բերձենիշվիլին 2018-ի դեկտեմբերից մինչ հոկտեմբերի 1-ը ղեկավարել է Վրաստանի տեղական ինքնակառավարման մարմինների ֆինանսիստների ասոցիացիայի շարժական գույքի հաշվառման խումբը: Բերձենիշվիլին արդեն անցել է նոր պարտականություններին:

Նշվում է, որ շրջանի նահանգապետի երկրորդ օգնականը Գիորգի Միքելաձեն է: